Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 3-րդն է Grand Chess Tour-ում

Սպորտ
a1aronyan-1

Շախմատի Grand Chess Tour սերիայի ընդհանուր հաշվարկով Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Այդ մասին տեղեկացնում է մրցաշարերի պաշտոնական կայքը:   Մեր գրոսմայստերը 5 մրցաշարերի հաշվարկով վաստակել է 29 միավոր: Նա կստանա 91.250 դոլար պարգեւավճար: Սերիայի հաղթող է դարձել Մագնուս Կառլսենը, որը Լոնդոնի մրցաշարի վերջին տուրում հաղթել էր հենց Լեւոն Արոնյանին: Հարկ է նշել, որ այդ պարտիան բավական դիտարժան է ստացվել, ինչը չեն թաքցրել նաեւ մասնագետները:   Աշխարհի չեմպիոնը խոսելով Լեւոն Արոնյանի հետ հանդիպման մասին, ասել է. «Սկզբում երկուսով ձգտեցինք լավ խաղ ստանալ, սակայն 13-րդ քայլին սխալվեցի եւ հայտնվեցի ծանր վիճակում: Ստիպված էի պաշտպանվել: Ես այնքան էլ չէի նյարդայնանում, քանի որ դրա կարիքը չկար», - ասել է Մագնուս Կառլսենը: Բանն այն է, որ նրա հիմնական մրցակիցը՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, շատ արագ ոչ-ոքի էր ավարտել իր պարտիան եւ վերջնական կորցրել էր սերիայում հաղթելու հնարավորությունից:   Լեւոն Արոնյանը մեկնաբանելով այդ պարտիան, մասնավորապես նշել է. «Ես հասկանում էի, որ կարող եմ միայն ոչ-ոքի անել: 39-րդ քայլին պետք է անպայման վերցնեի սեւերի ձիուն, սակայն իմ հետ անհասկանալի բան տեղի ունեցավ եւ …», - ասել է մեր շախմատիստը: a1+aronyan 2