Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտնաբերվել է մոխրացած դի

Պաշտոնական
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Դեկտեմբերի 12-ին ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Շիրակացի փողոցի թիվ 97 տան մոտակայքում գտնվող ինքնաշեն տնակ (6 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել՝ 02:12-ին: Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով: Փրկարարները տնակի ներսում հայտնաբերել են՝ 1952 թ. ծնված Գ. Ս.-ի մոխրացած դին: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: