Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը չի նեղվի, երբ հարկ եղած դեպքում իրեն ամբաստանյալ անվանեն (տեսանյութ)

Հասարակություն
xandoyan

Զանգվածային անկարգություններին մասնակցելու  մեջ մեղադրվող եւ 3,6 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը Վերաքննիչ դատարանից պահանջում է   պարզաբանում, թե ինչի մեջ է մեղադրվում: «Ցույց տվեք, որտեղ եք դուք տեսնում այդպիսի արարք իմ կողմից»,- այսօր դատարանում հայտարարեց Արարատ Խանդոյանը   «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝  Արարատ Խանդոյանին դատարանն այսօր  թույլ տվեց չկանգնել, քանի որ նրա համար այսօր երկու անգամ շտապ օգնություն էր հրավիրվել դատարան: Մինչ այդ, դատարանը փորձում էր պարզել, ինչու Արարատ Խանդոյանը ոտքի չի կանգնում: Նրա փոխարեն պարզաբանեց պաշտպան Արա Ղարագյոզյանը. «Հիմա կասեմ ինչի ոտքի չի կանգնում, պատիժը կրելու ընթացքում  երկու ամիս առաջ գլխում կիստա է հայտնաբերվել  եւ առողջական խնդիրներ ունի»: Այսօր Արարատ Խանդոյանին զայրացրեց այն փաստը, որ դատավոր Մհեր Արղամանյանը իրեն դիմեց ամբաստանյալ  բառով: «Ամբաստանյալը դուք եք,  ես ամբաստանյալ չեմ»,- ասաց Արարատ Խանդոյանը:  «Դուք արդեն չափը անցնում եք, երբ մենք այդտեղ կլինեն, մենք ամբաստանյալ կլինենք»,- պարզաբանեց դատավոր Մհեր Արղամանյանը: Վերաքննիչ դատարանից  Արարատ Խանդոյանը  եւ նրա պաշտպանը պահանջում էին  արդարացնել եւ ազատ արձակել նրան:  Սակայն դատարանը որոշեց մերժել բողոքը. «Մենք առաջին իսկ պահից գիտեինք, որ Հայաստանում ոչ մի դատավոր ռիսկ կանի, որ նման քաղաքական գործով  դրական որոշում կայացներ»,- ասաց Արա Ղարագյոզյանը:   Դատարանի այսօրվա որոշումը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում:  Պաշտպանական կողմի արդեն 3 բողոք էլ ՄԻԵԴ-ը ընդունել է վարույթ: