Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը բավարարեց «Լոռի» Հ/Ը գլխավոր խմբագրի ներկայացուցիչների բողոքը. ՀՔԱՎ

Հասարակություն
Narine-Avetisyan-another-jpeg

Այսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 11-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Լոռի» Հ/Ը գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչների բողոքը: Դատարան ներկայացված բողոքով նրանք պահանջել էին պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին տրամադրել հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատահետաքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը, որը վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել էր տրամադրել՝ յուրովի մեկնաբանելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները: Դրանով տուժող կողմը զրկվել էր եզրակացությունը մանրակրկիտ ուսումնասիրելու ու համապատասխան միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից և հայտնվել էր անհավասար պայմաններում: Հիշեցնենք՝ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել էր Նարինե Ավետիսյանի լրագրողական, մասնագիտական գործունեությունը՝ հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները տեսանկարահանելիս: Դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին: Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներ: Այսօր դատարանը տուժողի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի և Ս. Սողոմոնյանի բողոքը ճանաչեց հիմնավոր և պարտավորեցրեց վարույթն իրականացնող քննիչ Տ. Թադևոսյանին եզրակացության պատճենը տրամադրել տուժող կողմին: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ