Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյու Յորքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ. լրացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ap.thumb_

Նյու-Յորքի ոստիկանության տեղեկություններով,  Մանհեթենի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, այժմ իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում: Տեսանյութում բազմաթիվ շտապօգնության մեքենաներ են երևում, որը ենթադրել է տալիս, որ տուժածների թիվը մեծ է, գրում է ԲԲՍ-ին: Նյու Յորքի ոստիկանությունը  հայտնել է Մանհեթենի կենտրոնում պայթյունի կասկածյալի անունը՝ Ակաեդ Ուլլա: Վերջինը Բրուկլինի բնակիչ է, որի վրա պայթուցիկ ոչ հզոր սարք է ամրացված եղել: Կա 4 վիրավոր, այդ թվում՝ կասկածյալը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ կասկածյալը ներկա պահին հիվանդանոցում է՝ ոստիկանության հսկողության ներքո:  «Նա դիտավորյալ է գործի դրել պայթուցիկ սարքը: Այն ինքնաշեն էր և ամրացված էր հանցագործի մարմին»,- ասել է Նյու-Յորքի քաղաքային ոստիկանության ղեկավար Ջեյմս Օ՝Նիլը: Նյու Յորքի քաղաքապետը միջադեպը որակել է ահաբեկչության փորձ՝ նշելով, որ բարեբախտաբար կասկածյալին չի հաջողվել հասնել իր նպատակին։