Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգա. Լոնդոնի «Արսենալը» կհանդիպի մրցաշարի նորեկի հետ

Սպորտ
a1evroliga

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում այսօր տեղի ունեցավ փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Անգլիայի միակ ներկայացուցիչը՝ Լոնդոնի «Արսենալը», կհանդիպի մրցաշարի նորեկ, Շվեդիայի «Էստերսունդի» հետ: Լիգայի մյուս ֆավորիտը՝ Մադրիդի «Աթլետիկոն», այս փուլում ուժերը կչափի Դանիայի չեմպիոն «Կոպենհագենի» հետ: Ձեզ ենք ներկայացնում Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի ամբողջ վիճակահանությունը. «Բորուսիա» (Դ, Գերմանիա) - «Ատալանտա» (Իտալիա) «Նիս» (Ֆրանսիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) «Կոպենհագեն» (Դանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա) «Սպարտակ» (Ռուսաստան) - «Աթլետիկ» (Իսպանիա) ԱԵԿ (Հունաստան) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) «Սելթիկ» (Շոտլանդիա) - «Զենիթ» (Ռուսաստան) «Նապոլի» (Իտալիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան) «Լիոն» (Ֆրանսիա) – «Վիլյառեալ» (Իսպանիա) «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) – «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա) «Պարտիզան» (Սերբիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) «Ստյաուա» (Ռումինիա) - «Լացիո» (Իտալիա) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Միլան» (Իտալիա) «Աստանա» (Ղազախստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա) «Էստերսունդ» (Շվեդիա) - «Արսենալ» (Անգլիա) «Մարսել» (Ֆրանսիա) – «Բրագա» (Պորտուգալիա)   Փլեյ-օֆֆի առաջին խաղերը տեղի կունենան 2018 թվականի փետրվարի 15-ին, իսկ պատասխանները՝ նույն ամսի 22-ին: