Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում խոչընդոտվում է ներդրումային բիզնեսը. օֆշորի գործով պաշտպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Karen-Hakobyan

Հանրային հնչեղություն ունեցող «օֆշորի գործը» դատական նոր փուլում է։ 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Պաշտպան Կարեն Հակոբյանի պնդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում որոշակի խոչընդոտներ են ստեղծվում ներդրումային ծրագրերի համար։ «Աշոտ Սուքիասյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի արդյունքում կատարել է բիզնես ծրագրով նախատեսված 4 տարվա ծրագիրը մեկ տարում, սակայն այժմ նա ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նրա կողմից պետք է ստեղծվեր շուրջ 10 հազար աշխատատեղ։ Սույն գործով արդեն կայացվել է դատական ակտ։ Վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա փորձել է բիզնեսով զբաղվել Հայաստանի Հանրապետությունում։ Նա դատապարտվել է խարդախության, փողերի լվացման և հարկերից խուսափելու համար։ Փաստացի՝ դատական ակտում բացակայում են այդ հանգամանքները։ Դրանով էլ պայմանավորված՝ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք»,- նշում է Կարեն Հակոբյանը։ Նա նաև նշում է, որ դատական համակարգի թույլ տված բացթողումների պատճառով խնդիրներ են ստեղծվում բիզնես ներդրողների համար, և արդյունքում նրանք, որոնք օբյեկտիվորեն զբաղվել են բիզնես ներդրմամբ, կարող են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Հիշեցնենք, հոկտեմբերին Օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ Այս գորոծվ շոշափվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի անունները, սակայն Աշոտ Սուքիասյանը հերքել էր նրանց մասնակցությունը գործին։