Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիայի դեսպանը նշել է հայերի ու Հայաստանի առավելությունները (տեսանյութ)

Քաղաքականություն
japan-1

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց՝ Ճապոնիայի կառավարությունը բարձր է գնահատում համագործակցությունը և բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Նա հատկապես առանձնացրեց IT ոլորտում համագործակցությունը։ Դեսպանը նաև շեշտեց, որ Հայաստանում մարդիկ շատ լավ տիրապետում են միաժամանակ անգլերեն և ռուսերեն լեզուներին, ինչը կարևոր է դարձնում Հայաստանի  դերակատարումը միջպետական շփումներում, առևտրային և մշակութային հարաբերություններում։ Զարգացման պաշտոնական աջակցության շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին մինչ օրս մոտ 69.420 000 դոլար ֆինանսական օգնություն է տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում։ «Այս տարի շատ կարևոր տարի է, քանի որ շատ մոտ ապագայում մեր կառավարությունների միջև կստորագրվի ներդրումների համատեղ ծրագիր, ինչն ինքնին լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջև ներդրումների ծավալների ավելացման համար»,- նշեց դեսպանը։ Դեսպան Էյջի Տագուչին ավելացրեց, որ Հայաստանն ունի լավ զբոսաշրջային տվյալներ՝ ճապոնացիներին գրավիչ լինելու համար, և սպասարկման ոլորտում բարելավումները կնպաստեն զբոսաշրջիկների թվի ավելացմանը։