Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համայնքապետեր կան, որոնք չեն դատվում իրենց հանցագործությունների համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
marukyan

«Համայնքապետերը ներվել են ոչ իրավական ճանապարհով։ Նրանք ընտրություններին Հանրապետականի համար ձայներ են ապահովել, էդ պատճառով են նրանց ներվել կատարված բոլոր հանցագործությունները, որոնց մասին խոսում է Սերժ Սարգսյանը։ Քանի դեռ օրենքն ընտրողաբար է կիրառվում, անպատժելիությունը լինելու է,-Սերժ Սարգսյանի վերջին ելույթի առիթով ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։-Մենք գիտեինք, որ համայնքապետեր կան, որոնք չեն դատվում իրենց հանցագործությունների համար։ Հիմա իմացանք, թե ինչու են ներվում»։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ ոչ մի հանցագործություն Նոր տարուց հետո չի ներվելու, և «ոչ մի մարզպետ կամ նախարար թող ինձ չմիջնորդի ներելու համար»։