Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մտահոգված է իր ապագայով

Սպորտ
a1henrix-1

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի հետ քննարկել իր ապագայի հարցը: Այդ մասին նշում է Metro թերթը, հղում անելով dailystar.co.uk կայքին:   Ըստ աղբյուրի ունեցած տեղեկության, հայազգի ֆուտբոլիստը բավական մտահոգված է այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» սկզբունքային խաղում չի ընդգրվել թիմի հայտացուցակում: Ինչպես նշում է լրատվամիջոցը, Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալը ցանկանում են առաջիկայում հանդիպել պորտուգալացի մասնագետի հետ եւ պարզել, թե ինչպիսին են ֆուտբոլիստի հեռանկարները թիմում:   Ի  դեպ, հայ ֆուտբոլիստի համակիրները սոցցանցում բողոքի մեծ ալիք են բարձրացրել եւ նույնպես բացատրություն են պահանջում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչից: Նրանց զայրացրել է այն փաստը, որ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին դուրս է թողել «Բազելի» հետ արտագնա հանդիպման հայտացուցակից, այն դեպքում, երբ Շվեյցարիա էին մեկնել ընդամենը 19 ֆուտբոլիստ եւ նրանցից միայն մեկը պետք է դուրս մնար խաղի ցանկից:   Ինչեւէ, Metro թերթը հարցում է անցկացնում, պարզելու՝ արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառի հայազգի ֆուտբոլիստին: Մասնակիցների 54 տոկոսը դրական պատասխան են տվել: a1+henrix 2