Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Սպորտ
ի-ի

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:   Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, սակայն երկու րոպե անց տանտերերի հաչձակվող Մարկուս Ռեշֆորդն արագ վերականգնեց հավասարակշռությունը:   Երկրորդ խաղակեսում գրանցվեց ընդամենը մեկ գոլ: Աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նիկոլաս Օտեմենդին: Հենց այդ գնդակն էլ վճռեց հանդիպման ելքը՝ 1:2:   Այդպիսով, «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 46 միավոր եւ էլ ավելի ամրապնվեց առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» առաջատարից արդեն ետ է մնում 11 միավորով:   Ինչպես արդեն հայտնել են, տանտերերի կազմում հանդես եկող մեր ֆուտբոլիստը չէր ընդգրկվել թիմի հայտացուցակում եւ բաց թողեց խաղը: