Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ունենք 81 հոգու ցուցակ, որոնք ճանաչվել են որպես քաղբանտարկյալ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled1-4

«Հայաստանի Հանրապետությունը ընդամենը մի քանի քայլ է առաջ Հյուսիսային Կորեայից, քանի որ  համոզմունքների համար չէ, որ դատում են, այլ իրենց գործի համար»,- հայտարարեց այսօր «Իրավունքի և Ազատության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Հիմնադիր խորհրդարանի շենքում ներկա գտնվող  մարդկանց, ովքեր հավաքվել էին ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու Իրավունքների պաշտպանության միջազգային օրի, որի կապակցությամբ «Հանուն Հայաստան պետության ճակատի» քաղբանտարկյալների աջակցման կոմիտեն Հիմնադիր խորհրդարանում քննարկում էր կազմակերպել ևս մեկ անգամ լսելի դարձնելու համար քաղբանտարկյալների հարցը Հայաստանում։ «Հանուն Հայաստան պետության ճակատի անդամներից Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ունենալու փաստը, առանց որևէ մեկնաբանությունների արդեն ցույց է տալիս, թե ինչպիսի իրավական երկրում ենք ապրում մենք և ինչպիսին է այստեղ մարդու իրավունքների մակարդակը։ «Մենք ունենք 81 հոգու ցուցակ, դրանք այն մարդիկ են, ովքեր տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել են որպես քաղբանտարկյալ  կամ քաղհալածյալ, կամ իրենց քրեական հետապնդման հիմքում կան քաղաքական մոտիվներ, բայց մենք բոլորս գիտենք, որ այդ թիվը ավելի մեծ է»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «Եթե մարդու նկատմամբ կա քրեական հետապնդում, ապա երաշխիք չկա, որ ուրիշների նկատմամբ չի կարող լինել: Քաղբանտարկյալների առկայության թեման բարձրաձայնում ենք, բայց համախոհներ քիչ ունենք»։ Ելույթներից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի  ԵԽ և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակներ՝ հանձնելով դիմում-նամակ։ Դիմում-նամակում 81 քաղբանտարկյալների ցուցակն էր և պահանջը՝ չանտեսել քաղբանտարկյալների հարցը Հայաստանում, հատկապես ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ Հայաստանն ավելի է մոտենում Եվրոպային և մարդու իրավունքի եվրոպական արժեքներին։ https://youtu.be/uU9RmL2Swv4 https://youtu.be/5rwL0emEVS0 https://youtu.be/JBpt--QBhPo https://youtu.be/2RurGceBKSY