Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուսնու եղբայրը ցանկացել է բռնաբարել հարսին, իսկ սկեսրայրն էլ ստիպել պոռնո ֆիլմեր դիտել. shamshyan.com

Հասարակություն
e96623c4a241d388fd0b0dd08199d2a2

Երեկ  արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Մարզի գյուղերից մեկի 16-ամյա բնակչուհի Կ.Լ.-ն իրենց տարածքի Ոստիկանություն հայտնել է որ գյուղի իրենց տանը ամուսնու եղբայրը՝ 28-ամյա Գ. Ն.-ն ոգելից խմիչքի ազդեցության տակ իրեն ծեծի է ենթարկել, մազերից քաշելով՝ մտցրել է ննջասենյակ, գցել անկողնու վրա ու ցանկացել բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալ իր հետ:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքը սկսել է բղավել և բղավոցները լսելով՝ ննջասենյակ է մտել ամուսինը՝ 24-ամյա Գ. Ն.-ն, ով կնոջն ասել է, որ նա պետք է կատարի եղբոր ասածները ու երբ ինքը ընդիմացել է, ամուսինը նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն և քաշել մազերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, 16-ամյա աղջկա ամուսինն ու ամուսնու եղբայրը չեն կարողացել իրենց անասնական կրքին հագուրդ տալ, աղջիկը մեծ դժվարությամբ փախել է տանից: Աղջիկը հետաքննությանը հայտնել է նաև, որ ամուսնու հայրը՝ 51-ամյա Գ.Ն.-ն, իրենց տանը պարբերաբար իրեն ստիպել է իր հետ միասին պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում