Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվեց ՀՀ Ոստիկանության դեմ ՀՔԱՎ-ի հայցի քննությունը

Հասարակություն
index5

Այսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 8-ին, ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Ոստիկանության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է տեղեկատվություն տրամադրել ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, և նրանց գործառույթների մասին: ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նույնաբովանդակ հարցման՝ 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն ոստիկանության տարբերանշանների մասին՝ մնացած մասը համարելով պետական գաղտնիք: Այսօր դատարանում Ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ հարցման այդ մասով տրամադրված տեղեկատվությունը ևս ամբողջական չէ, Կազմակերպությանը ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների միայն մի մասի տարբերանշաններն են տրամադրվել: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ