Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Ծառուկյանի կրպակը՝ բողոքի պատճառ (տեսանյութ)

Մարզեր
1512729962_hexine-krpaki-boxoq

Գյումրիի Շահումյան փողոցում տեղադրված կրպակը դժգոհության պատճառ է դարձել: Բանն այն է, որ կրպակը դիրքը խանգարում է տեղում առեւտուր իրականացնողներին: Կրպակի հետնամասում իրականացված շինարակական աշխատանքներից հետո կրպակը նաեւ որոշակի քանդվել ու դարձել է վտանգավոր շրջակայքի համար: Տեղի առեւտրականները Գյումրու քաղաքապետարան դիմել են` գրավոր պատասխան ստանալով, որ կրպակը տեղադրված է անօրինական: Սակայն կրպակը ապամոնտաժելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել: Այն պատկանում է գյումրեցի Վալեսիյա Ծառուկյանին: Նա պատրաստակամ է կրպակը հեռացնել, եթե վնասի դիմաց համապաստասխան փոխհատուցում լինի: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում