Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու տարեկան արջը Գյումրիից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Հասարակություն
arj

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում,  «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը  պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։ Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ արջը  կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։     1-1. 2-1. arj1.