Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանը վերջին դատական նիստին ահազանգ է հնչեցրել

Հասարակություն
karo-exnukyan

Կարո Եղնուկյանի կինը՝ Էլնոր Եղնուկյանը ներկայացրել է ամուսնու՝ Կարո Եղնուկյանի կողմից վերջին դատական նիստին հնչեցված ահազանգը, որը կարող եք կարդալ ստորև.

«Այս մտահոգիչ ահազանգը, որ ես բարձրաձայնում եմ հիմա առողջությանս հետ կապվածշատ հավանական է ողբերգական ավարտ կունենա եթե շտապ ձևով առաջը չառնվի։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ մանրամասնել մինչև կալանավորումս իմ ունեցած հիվանդությունների և կալանավայրում դրանց հետագա ընթացքի մասին:

 Վերջին 16 ամիսների ընթացքում՝ գտնվելով կալանավայրում, ես չեմ բարձրաձայնել իմ մի շարք հիվանդությունների մասին, որոնք ես ունեցել եմ մինչև կալանավորվելը: Չեմ ահազանգել դրանց մասին քանի, որ քրեակատարողական հիմնարկը որոշ չափով անհրաժեշտ պայմանները ապահովել էր և ես ստացել եմ ընտանիքիս հետևողական աջակցությունը՝ համապատասխան դեղորյաքների և սարքավորումների հետ կապված։ 

Վերջին 5 դատական նիստերին մասնակցելու պատճառով առաջացած «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնյա»-ն միանալով արդեն խրոնիկական դարձած արյան մակարդելիության և խոլիստերինի պրոբլեմների հետ մի քանի անգամ բազմապատկում է ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկայնությունը և դրա ուժգնությունը:

 Ի տարբերություն «խրոնիկ հիպերտոնյա»-ի, որը կարգավորվում է դեղորայքով, «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնյա»-ն դրվագային է, որը տեղի է ունենում որոշակի իրավիճակի պատճառով։ Կրիզիսային է համարվում, եթե արյան ճնշման և զարկերակի տատանումը շատ մեծ է։ Իմ դեպքում նորմալ ամենօրյա ճնշումս 120/80-ից իսկ զարկերակս՝ 70։ Երբ էպիզոդ է տեղի ունենում արյանս ճնշումը կտրուկ և ակնթարթային կերպով բարձրանում է 220/120 և ավելի, իսկ զարկերակս ՝146 և ավելի։ Այս կտրուկ և ակնթարթային բարձրացումը համադրելով արդեն գոյություն ունեցող արյան մակարդելիության և խոլեստերինով պայմանավորված խնդիրների հետ, բավականին բարձրացնում է ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը, որը անխուսափելիորեն կարող է հանգեցնել մահվան»։

Հենց այդ հիմքով Կարո Եղնուկյանը եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն են ներկայացրել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան քրեական գործից  Եղնուկյանի մասով գործն անջատելու կամ Եղնուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու, կամ դատական նիստերը առանց Եղնուկյանի մասնակցության անցկացնելու մասին, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։   Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը չի ընդունում իրեն առաջադրված  մեղադրանքը եւ գաղափար չունի,  թե ինչ գործողությունների համար են իրեն  մեղադրանք առաջադրել: