Ռոնալդուն ստացավ իր հինգերորդ Ոսկե գնդակը (տեսանյութ)

«Ֆրանս ֆուտբոլ» հանդեսի կողմից անցկացված քվեարկության արդյուքներով 2017 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն:

Նա ստացել է Ոսկե գնդակ մրցանակը: Ի դեպ, պորտուգալացի ֆուտբոլիստին մրցանակը տրվել է Էյֆելյան աշտարակում:

32-ամյա խաղացողը 5-րդ անգամ է ստանում այդ մրցանակը, ինչի շնորհիվ կրկնել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ռեկորդը: 

Հիշեցնենք, որ Ռոլանդուն ՖՒՖԱ-ի կողմից ճանաչվել էր այս տարվա լավագույն ֆուտբոլիստ:

loading