Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներում այլևս չի լինելու. կառավարությունը սկսում է նոր էջից

Պաշտոնական
Karavarutyan-nist3

Կառավարությունը կների բնական աղետներից տուժած հողօգտագործողների  սերմացուի և պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցության ծրագրերի  շրջանակում 2011-2016 թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015-2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների 642,048,000 դրամի սերմացուի և 165,255,274 դրամի պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները ներել: Հիմնավորման համաձայն, մարզերում բնական աղետներից տուժել են մի շարք մարզերի  համայնքներ և հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ։ Բացի այդ, համապատասխան փոփոխությունները կկատարվեն նաև  ՀՀ ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» ՍՊԸ-ների  միջև  կնքված վարկային պայմանագրերում: Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Այսուհետ մաքուր էջից ենք սկսում: Կարծում եմ ճիշտ բան ենք անում, բայց հետագայում էլ կուտակումներ չլինեն: Բացառվում է, որ գանք մի վիճակի, որ նորից զիջենք, քանի որ այժմ այդ հարցում բանաձևը փոխել ենք»: