Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավրով. ՌԴ-ն ԵԱՀԿ շրջանակում կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը (տեսանյութ)

Քաղաքականություն
5e002f0692021b81a3cc879ec696b8a5

Ռուսաստանը կշարունակի նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ նիստում: «Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը, նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այսուհետեւ եւս կնպաստի կողմերի փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ այն սկզբունքներին համապատասխան, որոնք բազմիցս արժանացել են Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հավանությանը»,- նշել է Լավրովը: ----------- ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ լուծում գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծումներ գտնելուն: Մենք գոհ ենք հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահերի հանդիպման արդյունքում նրանց ստանձնած հանձնառություններից՝ կապված մասնավորապես, բանակցային գործընթացն ակտիվացնելու, շփման գծում լարվածությունը թուլացնելու հետ: Առանցքային առաջընթացի հնարավոր է հասնել միայն քաղաքական կամքի առկայության դեպքում: Մենք ողջունում ենք երեկվա հանդիպման արդյունքում կողմերի որոշումը՝ բանակցել հարցի շուրջ»,- ասել է Թիլերսոնը:  -------------- Իսկ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին էլ իր մտահոգությունն է հայտնել Արցախի հակամարտության շուրջ լարվածության ակտիվացման վերաբերյալ: Այս մասին Ծերեթելլին ասել է Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին: «Որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ՝ ես հավասարապես մտահոգված եմ ԵԱՀԿ տարածությունում բոլոր հակամարտություններով»,- ասել է Ծերեթելլին՝ առանձնացնելով Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի հակամարտությունները: ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ վերջին տարիներին տեղերում ԵԱՀԿ մի շարք գրասենյակներ են փակվել, «երբեմն ընդունող երկրի կամքին հակառակ»: