Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ մշակույթի մասին է խոսքը, երբ մարդիկ սոված են. գյումրեցի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled5

«Ես Գյումրի ասել չեմ սիրում, Լենինականն ուրիշ է: Որովհետև աչքս բացել եմ Լեննական եմ տեսել: Սարերի տարբերություն, էհ...»,-ասում է մասնագիտությամբ վարորդ գյումրեցի Սամվել Մաթոսյանը։ -Էսի կյանք չէ, էսի ապրել չէ: էն ժամանակ համագումարի պատգամավոր, վաստակավոր վարորդ եմ եղել, բարձր աշխատավարձ եմ ստացել, թոշակս էլ պետք է բարձր լիներ, բայց ամեն ինչ հողին հավասարվեց» Նոր սերունդը Լենինականը չի տեսել: «Գյումրեցի եմ, -ասում է տասնհինգամյա Լիաննան: -Շատ եմ սիրում իմ Գյումրին ու իմ ապագան էլ իմ քաղաքում եմ տեսնում: Ծնողները ամեն ինչ փորձում են անել երեխաների համար, բայց ախր հնարավորություն պետք է ունենան, քիչ են վարձատրվում»: Նելլի Քալաշյանը հինգ տարի Գյումրիում չի եղել, Ռուսաստանում է աշխատում ու ապրում։ «Եկել եմ հարազատներիս տեսնեմ ու գնամ, ասում է Նելլին։ Շատ սիրում եմ իմ քաղաքը ու ափսոս, որ վերադառնալու հույս չկա: Լավ կլինի, որ իշխանությունը իր ուշադրությունը ավելի սևեռի մշակույթի վրա: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք դրսում ուղղակի փայլում են, իսկ որ այստեղ մնան հեռանկար չեն ունենա»: Ինչ սպասելիքներ ունեն գյումրեցիները: «Մեր սպասելիքն ու հեռանկարը մեր ցանկությունից էլ է կախված: Միայն բողոքելով չի», -ասում է Լիաննան։ Մասնագիտությամբ տնտեսագետ տիկին Գոհարը որևէ սպասելիք չունի ու վրդովմունքն էլ թաքցնել չի ցանկանում: «Ժողովրդի վիճակը քանի գնում՝վատանում է: Աղքատությունը շատացել է: Աշխատանք չկա: Կոռուպցիան ոչ մի կերպ չի վերանում: Գողությունները շատացել են: Հանցագործությունները չեն բացահայտում: Բայց, որ օրենքով աշխատեն կբացահայտեն,- վստահ է տիկին Գոհարը:-Մշակույթ են ուզում զարգացնել: Ինչ մշակույթի մասին է խոսքը, երբ մարդիկ սոված են»։ Սպասելիքներ ունեն երեխաները: Սպասում են նոր տարվանն ու նվերներին: Ձմեռ պապիկին Մոնիկան չի սպասում, որովհետև չի հավատում։ Մայրիկից ու հայրիկից էլ անակնկալ չի սպասում, գիտի որ նվերը նոր շոր կլինի: Բայց Նոր տարին շատ է սիրում: Վարորդ Սամվելն էլ աշխարհին խաղաղություն է ցանկանում, մեր զինվորներին բարի ծառայություն ու բարի վերադարձ, ժողովրդին էլ լավն ու բարին ու մեկ էլ, որ բարեկեցիկ ապրեն»։ «Լեննականն ինձ համար քավարան է՝ գնում եմ մաքրվելու, մի անգամ էլ տեսնելու ինձ, հիշելու ինձ, չմոռանալու ինձ, նորից ուժ ստանալու, խելոքանալու, հումորս չկորցնելու»,- ասում էր իր աշխարհի կենտրոն Գյումրիի մասին Ֆրունզիկ Մկրտչյանը:  29 տարի առաջ այս օրը  բաժանեց Լենինական-Գյումրի քաղաքի տարիները երկրաշարժից առաջ ու հետո…