Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի գիտական հասարակությունը նշում է Կարեն Յուզբաշյանի 90-ամյակը (տեսանյութ)

Հասարակություն
astxik

«9 տարի է արդեն, որ Յուզբաշյանը մեզ հետ չի, բայց նա մեզ հետ է որպես ուսուցիչ, երբեմն մի բան գրելիս ես էլ, ընկերներս էլ, վայր էինք դնում գրիչն ու ասում՝ խորհրդակցենք Կարեն Նիկիտիչի հետ, հետո շարունակենք»,- հիշում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանը։ Այս տարի «Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը» վերնագրով միջազգային գիտաժողովը  նվիրված է ականավոր հայագետ-բյուզանդագետ Կարեն Յուզբաշյանի ծննդյան 90 –ամյակին, որն անցկացվում է ԳԱԱ-ում։ Ըստ  Ալեքսան Հակոբյանի՝ Կարեն Յուզբաշյանը հեղինակ է մի քանի տասնյակ մենագրությունների, հոդվածների, գրախոսականների։ 1955-1958 թվականներին աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում, 1958 թ-ից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում և ղեկավարել է ինստիտուտի՝ Հովսեփ Օրբելու հիմնադրած «Կովկասի կաբինետը»։ Կարեն Յուզբաշյանը զբաղվել է հայոց պատմության և մատենագրության, հայկական ձեռագրերի, հայ-բյուզանդական հարաբերությունների, հայագիտության պատմության, ինչպես նաև Բագրատունյաց Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ։ Այսօր գիտաժողովին մասնակցում էր նաև Կարեն Յուզբաշյանի դուստրը՝ Ելենա Յուզբաշյանը, ով  աշխատում է Սանկտ Պետերբուրգի Բյուզանդագիտական կենտրոնում։