Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին դատավորը հրաժարվեց ցուցմունք տալ (տեսանյութ)

Հասարակություն
ishxan-barsexyan-1

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանն այսօր հրաժարվեց ցուցմունք տալ, թեեւ նախորդ նիստը ընդմիջվել էր ցուցմունք տալուն նախապատրաստվելու համար: « Կարծում եմ եւ համոզված, ինչը նաեւ ակնհայտ է, որ ես գտնվում եմ անհավասար պայմաններում՝ դատախազության, Արդարադատության խորհրդի,  որքան էլ զավեշտալի է՝ դատարանի, ամբաստանյալ Էլզա Զաքարյանի եւ նրա պաշտպանների հետ»,- այսօր դատարանում հայտարարեց Էլզա Զաքարյանը:     Մինչդեռ  իր նկատմամբ կատարված ներքին եւ արտաքին դիտման օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները, ըստ Իշխան Բարսեղյանի,  իրեն եւ պաշտպաններին չեն ներկայացվել: «Դատարանում պնդեցինք, որ հիշատակված ապացույցները նույնպես մեզ տրամադրվեն, սակայն ապարդյուն: Դուք հարգարժան դատարան փորձեցիք օրենքի պահանջը շրջանցելով ինչ- որ որոշում կայացնել, որը դեմ է քրեական դատավարության սկզբունքներին»:  Նա եւս մեկ անգամ խնդրեց այդ ապացույցները ներկայացնել եւ միայն դրանք հետազոտելուց հետո խոստացավ ցուցմունք տալ:  Ցուցմունք չտալը, սակայն,   չխանգարեց, որ դատախազ Կարեն Բիշարյանը հարցեր ուղղեր նախկին դատավորին: Նա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դատավորը Նորիկ Հակոբյանի գործով հակընդդեմ հայցով օրենքով սահմանված ժամկետներում  որեւէ որոշում չի կայացրել: Իշխան Բարսեղյանը մեղադրվում է քաղաքացիական գործով դատավարության մասնակիցներց մեկի օգտին որոշում կայացնելու համար 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ: «Արդյոք դա պայմանավորված է եղել նրանով, որ հակընդդեմ հայցը ընդունելու դիմաց դուք որոշակի ակնկալիքներ եք ունեցել հայցադիմումը ներկայացնող Նորիկ Հակոբյանից»,- հարցրեց մեղադրող Կարեն Բիշարյանը: : Նախկին դատավորը սակայն չպատասխանեց մեղադրողի հարցին. «Օգտվելով իմ դատավարական իրավունքներից հրաժարվում եմ ոչ միայն այս, այլ  ցանկացած հարցի պատասխանելուց»: Իշխան Բարսեղյանը   չպատասպանեց նաեւ դատավորի հարցերին: Այնուհետեւ կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց   իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել իրադրության  փոփոխման հիմքով: « Երեխան ծնվել է հանցանքը կատարելուց 10 ամիս անց , երեք ամսեկան երեխայի խմանքով մշտապես զբաղված մայր է, որպես կանոն չի հանդիսանում հանրորեն վտանգավոր անձ»:   Դատարանը միջնորդությանը կանդրադառնա  վերջնական դատական ակտ կայացնելիս: Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 14-ին: