Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հլը սպասեք, ժամանակ կա, բան կա». Վ. Ղուկասյանը՝ կոալիցիային չմիանալու մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3-1

Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը վստահեցնում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է մնալ ծանր վիճակում. «Մեր երկրում առաջին հերթին մենք ունենք բանակ»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը: Պատգամավորը մեր ժողովրդին առաջարկում է լինել համբերատար: Հայտնի է, որ ժողովուրդը դրա փոխարեն արտագաղթում է: Ռաֆիկ Գրիգորյանը դա նույնիսկ ողջունում է. «Ընտանիքի բարեկեցության համար մարդիկ գնում են, ճիշտ են անում»: Այս մարդը վստահեցնում է, որ Հայաստանի տնտեսությունը դեռ կզարգանա: Եվ նրա ժպիտը չի շարժում, որ քանի դեռ կառավարությունը ջանում է, մարդիկ արտագաղթում են. «Մարդը ազատ է իր գործունեության մեջ, նա ինքն է որոշում՝ որտեղ, ուր ապրել, որտեղ աշխատել»,- կարծում է ՀՀԿ-ականը: Պատգամավորն ավելի հեռու է գնում: Նա ասում է, որ կոնկրետ Գեղարքունիքի մարզում բազմաթիվ աշխատատեղեր կան՝ աշխատող չկա. «Մեր քաղաքացիները չեն ուզում աշխատել»: Կենսական պայմանները նույնքան աղետալի են Գյումրիի բնակիչների համար,-դեկտեմբերի 7-ի առիթով վստահեցնում է գյումրեցի ծառուկյանական Վարդան Ղուկասյանը: Ինքը չի կարող ասել, իհարկե, թե ինչքան է դատարկվել Գյումրին. «Լենինականցին շատ քիչ է մնացել»,- ասում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը: Պարոն Ղուկասյանը չի ուզում պատասխանել այն հարցին, թե ինչու իշխանությանը չքննադատող «Ծառուկյան» դաշինքը չի միանում Հանրապետական եւ Դաշնակցական կառավարությանը եւ շարունակել չքննադատել իշխանությանը. «Հլը սպասեք, ժամանակ կա, բան կա»: Նախկինում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է պատասխանել միայն Գյումրիին վերաբերող հարցերին: Քաղաքական մարմնի ներկայացուցիչը չի ուզում, որ իրեն ուղղեն քաղաքական հարցեր. «Ես քաղաքական էլի ինձ գործիչ չեմ համարում»: Ի դեպ, ինչու՞ է իրեն ընդդիմադիր հռչակած խմբակցությունը հրաժարվում քննադատել իշխանության առաջին դեմքին՝ Սերժ Սարգսյանին: Այստեղ արդեն պարոն Ղուկասյանն առանց Աստվածաշնչի չէր կարող պատասխանել. «Օձի պես խորագետ եղեք, աղավնու պես ջինջ պարզ ու մաքուր հոգի, շատ բաներ կան, որ քո ասած ձեւով չեմ ուզում խոսել, քո լեզվով չեմ ուզում խոսել»: