Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախումներ Բեթղեհեմում՝ Թրամփի հայտարարության հետ կապված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled2-1

Բեթղեհեմում այս պահին բախումներ են ընթանում ոստիկանների և պաղեստինցի ցուցարարների միջև։ Հին Երուսաղեմում էլ այն խանութները, որոնք պատկանում են արաբներին, փակ են եղել այսօր, նրանք գործադուլ են հայտարարել: Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը նախօրեին Երուսաղեմը հայտարարել էր Իսրայելի մայրաքաղաք և որոշել ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել այնտեղ։ Հորդանան գետի արևմտյան մասում և Գազայի տարածքում բախում է տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելական ուժային կառույցների միջև։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։ Ռամալլահ քաղաքի բնակիչներից մեկը РИА Новости-ին հայտնել է, որ Պաղեստինում տեղի քաղաքական ուժերը համընդհանուր գործադուլ են հայտարարել։ Իսրայելական հսկիչ-անցագրային կետերի մոտ բարիկադներ են կառուցվում, մարդիկ ավտոմեքենաների անիվներ են այրում։ Պաղեստինցի երիտասարդների և իսրայելական բանակի միջև բախումներ են եղել Հեբրոն քաղաքում։