Ուղիղ. Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. քննարկում (տեսանյութ)

«Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում քննարկում «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»թեմայով:

Բանախոսներն են՝ Զավեն Խլղաթյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ- ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Ալեքսանդր Մովսիսյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական և Սարհատ Պետրոսյանը՝ ճարտարապետ։

Հիշեցնենք, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ին դեկտեմբերի 7-ի ժամը 11:41-ին վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

Բանախոսները նշում են, որ այսօր էլ սեյսմիկ ռիսկային գոտում կան բազմաթիվ  շենք-շինություններ, որոնք նման աղետների դեպքում կանգուն չեն կարող մնալ՝ նորմերին համապատասխան չկառուցվելու պատճառով։