Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Արոնյան – Վաշյե-Լագրավ. Հանդիպում ծանոթ մրցակցի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1levon-6.12..

Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում այսօր տեղի կունենա 4-րդ տուրը:   Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկի՝ ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:   Շախմատիստները վերջին անգամ իրար հետ հանդիպել էին Մալյորկայում կայացած ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ փուլում: Այնտեղ կողմերը ոչ-ոքի էին խաղացել:   Լեւոն Արոնյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Շախմատասերները պարտիայի ընթացկին կարող են հետեւել մեր կայքէջում՝ ստորեւ: