Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տոլմայի» պատրաստման ադրբեջանական եղանակը` մշակութային արժեք

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tolma

Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ու փոխանցման տարբերակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է կազմակերպության թվիթերյան պաշտոնական էջը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը կարծում է, որ պետք չէ լուրջ վերաբերել այս կազմկերպությանն ու նրա որոշումներին. «ՅՈՒՆԵՍԿՕ-ին ոչինչ առաջադրել չի կարելի: Եթե մենք մասնակցում ենք, ուրեմն պետք է գումարներ ունենանք ու հովանավորենք, ինչպես անում են Թուրքիան և Ադրբեջանը»: Միաժամանակ Սեդրակ Մամուլյանը հաղորդեց, որ հաջորդ տարի պատրաստվում են տոլմայի փառատոնի անցկացման սահմաններն ընդլայնել ու այն իրականացնել նաև Հայաստանից դուրս: Sedrak Mamulyan Սննդաբան Դավիթ Պիպոյանն էլ գտնում է, որ չի կարելի ուրիշի հաջողությունը պատահականություն համարել և մեղավորությունը պետք է փնտրել ուրիշ տեղ. «Առանց պետական հոգածության, որևէ գիտական խումբ չի կարող նման գիտական հետազոտություններ անցկացնել, որովհետև այս ամենը ֆինանսական ռեսուրսներ պահանջող գործառույթ է: Մենք, եթե մեզ չենք գնահատում, չենք կարող պահանջել, որ ուրիշը մեզ գնահատի: Մենք չունենք որևէ կենտրոն, որը զբաղվում է սննդային սովորույթների արժեքավորմամբ, օրինակ՝ գինեգործության, պանրագործության ոլորտում: Կա նաև փաստաթղթավորման խնդիր: Թվում է՝ սա հասարակ երևույթ է, բայց պատահական չեն այդ որոշումները: Ի՞նչ ենք անում մենք այս ուղղությամբ: Չկա մի գերատեսչություն, որը կզբաղվի այս խնդրով: Ովքե՞ր են այն գիտնականները կամ փորձագետների խումբը, ովքեր պիտի կատարեին ուսումնասիրություններ, հետազոտություններ ու ներկայացնեին արդյունքները»,- նշում է Դավիթ Պիպոյանը: Նույն քննարկման ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի» խմբապարը նույնպես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: