Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Հ. Գրիգորյանը` Պենանգ Օփենի միանձնյա առաջատար

Սպորտ
sport-chess-6.12.

Մալազիայում ընթացող շախմատի Պենանգ Օփեն միջազգային մրցաշարում 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է մեր գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը։ Նա միակն է, որը հաղթել է իր բոլոր պարտիաներում եւ վաստակել 5 միավոր։ Նրան հաջորդում են 4 շախմատիստ, որոնք զիջում են կեսական միավորով։ Վաղը կայանալիք 6-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կհանդիպի հենց նրանցից մեկի՝ վիետնամցի գրոսմայստեր Նգուեն Դուկ Հոայի հետ։