Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ Մ-17 հավաքականը մասնակցեց վիճակահանությանը, իսկ Մ-19-ը՝ ոչ

Սպորտ
sport-futbol

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կայացել է Եվրոպայի 2019թ մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է ընտրական 13-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Իտալիայի եւ Անդորայի այդ տարիքային հավաքականները: Մեր խմբի մրցաշարը տեղի կունենա Խորվաթիայում, 2018թ հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ը: Կայացել է նաեւ Եվրոպայի 2019թ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Մեր հավաքականը չի մասնակցել դրան, քանի որ 2019 թվականին Եվրոպայի այս տարիքային առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացվելու է Հայաստանում, հուլիս ամսին։ Մերոնց մրցակիցները հայտնի կդառնան միայն 2019 թվականին, էլիտ փուլի ավարտից հետո։