Սաակաշվիլին Վեչե է հրավիրել հետագա անելիքները քննարկելու համար

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ։ Վերջինս հրաժարվել է ներկայանալ Դատախազություն, սակայն պատրաստակամություն է հայտնել քննիչի հետ հանդիպել վրանային ավանում, որտեղ նա ապրում է իր համախոհների հետ։

Այսօր Ուկրաինայի ուժային կառույցները փորձել են գրոհել Գերագույն ռադայի մոտ գտնվող վրանային տարածք, սակայն  դա նրանց չի հաջողվել։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ միջադեպի արդյունքում տուժել է 11 ուժային և 2 քաղաքացիական անձ։

Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջել է  դադարեցնել ուժի կիրառումը ցուցարարների դեմ, և 18։00-ին Վեչե է հրավիրել՝ հետագա անելիքները քննարկելու համար։

Saalashvili