Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չծխող կանայք ու տղամարդիկ ավելի հաճախ են բռնության դիմում. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
CLSHEgMUWdw

ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկմանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ելույթում հումորով նկատեց. «Ես խորապես համոզված եմ, որ չծխող կանայք ու տղամարդիկ ավելի հաճախ են բռնության դիմում: Մենք՝ ծխողներս, ավելի հանգիստ ենք, ավելի խաղաղ ենք, չեն գորգոռում. նման դեպքերում ծխում ենք ու հանդարտվում»: «Ծխելը գովազդելն արգելվում է»,- նույնպես հումորով արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր արտահերթ ելույթում հայտարարեց, որ դրական է, երբ բոլորն ասում են, որ դեմ են բռնությանը. «Սակայն, երբ որեւէ մեկը այդ մտքից հետո «բայց» է դնում, մտքի ուժգնությունը կոտրվում է: Ընտանեկան հարաբերությունները, այո, կարգավորված չեն օրենսդրությամբ ու չի էլ լինելու: Օրենքի վերնագրի փոփոխության առաջարկողներից մեկն էլ ես եմ: Խնդիրը կեղծ օրակարգ ստեղծելը չէր, այլ հետեւյալ նկատառումը՝ ազդակ ուղղել հանրությանը, որ որեւէ մեկը չի միջամտում ձեր ընտանեկան կյանքին, այլ միայն որոշակի գործիքակազմով վերականգնելու է ընտանեկան համերաշխությունը։ Եթե հասարակության մեջ կան ընտանիքներ, որոնք ընտանիքի մի անդամին վերագրում են գլխավոր իրի, մյուսին՝ պատկանելիքի կամ աքսեսուարի դեր, դա բացառապես այդ ընտանիքի ներքին գործն է, ու որեւէ մեկը, պետությունը՝ չի միջամտելու, քանի դեռ այդ կարգավիճակն ունեցողներից որեւէ մեկը չի բարձրաձայնում իրական խնդրի մասին: Ես չեմ ընդունում ոստիկանների գործառույթների նկատմամբ ստեղծված թերահավատությունը, քանի որ բոլոր կառույցներն էլ ունեն թերություն: Ոստիկանը ենթադրություններով չի շարժվելու, թե ծեծ եղե՞լ է, թե ոչ, այլ միայն օրենքով, իսկ այնտեղ ֆիքսված՝ կյանքի կամ առողջության վնաս հասցնելու դեպքերը»: Աղմկահարույց օրինագծի քննարկումն ավարտվեց: