80-100 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից (տեսանյութ)

Հայաստանում անցյալ տարի գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 246 դեպք, մոտավորապես 80-100 կին տարեկան մեր երկրում մահանում է այդ հիվանդությունից, ասում է ՀՀ  ԱՆ Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն  Գայանե Մելիք-Անդրեասյանը: Ըստ նրա հիվանդության դեմ պայքարի լավագույն միջոցը կանխարգելումն է:

«Առաջինը ՝  պատվաստում պապիլոմավիրուսի դեմ, իսկ երկրորդը՝ սկրինինգային ծրագրերն են եւ PAP քսուկի հետազոտությունները, որի միջոցով  որոշվում են արգանդի պարանոցի ախտահարումները:  Եվ երրորդային կանխարգելումը  դա արդեն բուն հիվանդության բուժումն է»,-ասում է նա։