Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նրանց բյուջեն չի հետաքրքրում, քանի որ ԱԺ մեծամասնությունը կսղղացնի նախագիծը» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց՝ այն, որ վարչապետն ու փոխվարչապետն այստեղ չեն, դա լավ բնութագրում է բյուջեի նկատմամբ վերաբերմունքը՝ նրանց բյուջեն չի հետաքրքրում, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը կսղղացնի նախագիծը, կանցկացնի. «Քանի որ կա քաղաքական որոշում: Այսօր մենք ունենք Կառավարության հայտարարությունների զրո արդյունք: Օրինակ՝ Կոռուպցիայի ցուցանիշներով ՀՀ-ն ամոթալի 132 տեղում է, սա այն դեպքում, երբ Վրաստանը առաջին 50-ի մեջ է: Պետական պարտքի մասով՝ 2018թ. հունվարի մեկից յուրաքանյուր քաղաքացու՝ մեկ օրականից մինչեւ հարյուր տարեկան, վրա պետական պարտքը կլինի 220 000 դոլար, որը պրոգրեսիվ թռիչքով շարունակում է աճել: Ըստ իշխանամեպ ԱՎԾ-ի՝ յուրաքանչյուր 3-րդ ՀՀ քաղաքացի աղքատ ու ծայրահեղ աղքատ է: Իսկ օրական յուրաքանչյուր քաղաքացի վաստակում է 1000 դրամ: Ընդամենը ներդրումային գունավոր փուչիկների մասին են խոսում»:  Որպես օրինակ՝ նա նշեց 2018թ. Մոզամբիկի բյուջեն, որով գիտությանը եւ կրթությանը հատկացվել է բյուջեի միջոցների 1,8 տոկոսը, իսկ մեր բյուջեով՝ ընդամենը՝ 1,6 տոկոս: Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին: