Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2018թ. լինելու է թանկացումների տարի, սա ընդունում է նաեւ Կառավարությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-pashinyan

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ 2018թ. լինելու է թանկացումների տարի. «Սա ընդունում է նաեւ Կառավարությունը, քանի որ եկող տարվա գնաճն արդեն կանխատեսվել է 4 տոկոս, որը վերջին տարիներին ամենաբարձրն է եղել: Այսինքն, իրականում ավելի մեծ է լինելու ու արդեն շատ ապրանքներ թանկացել են՝ կարագը շուրջ 39 տոկոսով, խոզի միսը՝ շուրջ 40 տոկոսով, տավարի միսը՝ շուրջ 20 տոկոսով, բենզինը՝ շուրջ 8 տոկոսով ու շարունակում է թանկանալ եւ այլ: Իսկ եկող տարի սպասվող թանկացումենրը անխուսափելի են, քանի որ կապված են մի քնաի գործոնների հետ. շուրջ 700 անուն ապրանքների մասով ԵՏՄ նոր մաքսատուրքերը ուժի մեջ են մտնում, մյուսը՝ Հարկային նոր օրենսգիրքն է: Այսպիսով, 2018թ. սպասվում է օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված բնական գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճի, դեղորայքի, ատամի մածուկի եւ բազմաթիվ այլ ապրանքների թանկացումներ: Կարելի է ասել, որ Կառավարությունն այս ամեն նկատմամբ խորը արհամարհանք է դրսեւորում. ինչպես ընդունված է ասել մի շարք պաշտոնական շրջանականերում՝ առ է համարում այս իրավիճակը՝ թերեւս նկատի ունենալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատգամը՝ չխոսենք ճգնաժամի մասին, որպեսզի այն չգա: Հիմա՝ մեր Կառավարությունը չի խոսւոմ թանկացումների մասին, որպեսզի դրանք չգան: Ընդ որում, այս արհամարհանքը ոչ թե պլատոնական է, այլ շատ կոնկրետ է՝ 2018թ. կենսաթոշակները չեն ավելանում, ընտանեկան նպաստները չեն ավելանում, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը չեն ավելանում եւ այլն: Սա, իհարկե, մեզ համար աընդունելի իրավիճակ է, սակայն, ինչպես ասում են, եկեք ծուռ նստենք, ճիշտ խոսեն. եթե նայում ենք այս իշխանության ծագումնաբանությունը, սա շատ տրամաբանական մոտեցում է, քանի որ ՀՀԿ-ն վերջին ընտրություններին ստացել է 700 հազարից ավելի ձայն, որից 90 տոկոսը ընտրակաշառքով՝ 10 հազար դրամը տվել են, ստացել են, տվել են՝ ստացել են: Ու այսպես, 700 հազար անգամ: Էս իշխանություններին հարկավոր է, որպեսզի ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին կակա ասի: Հարգելի քաղաքացիներ, սա ընտրությունն է՝ դուք լավ չեք ապրելու. եթե լավ ապրեք, ապա այս իշխանությունը դադարելու է գոյություն ունենալ: Այս երկրում ոչինչ չի փոխվի, քանի դեռ դուք շարունակում եք վերցնել 10 հազար դրամ, դուք դրանով ձեր դատավճիռն եք կայացնում՝ դրանով դուք շարունակելու եք մնալ աղքատ, անպաշտպան, գաղթական»: Վերջում նա հայտարարեց, որ Ելքը դեմ է քվերակելու բյուջեի այս նախագծին: