Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գույքի օտարումներից ստեղծված միջոցներով կֆինանսավորվի առողջապահության ոլորտը (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan-1

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հետաքրքրվեց. «Դուք նշեցիք, որ մոտ 4 մլրդ դրամով ավելացել է առողջապահության ծախսերը, այսինքն, մեր ընդհանուր բյուջե՞ն է այդքանով ավելացել, վերաբաշխումնե՞ր ենք արել: Եթե ինչ-որ տեղից կրճատել, այդտեղ ենք դրել, որտեղի՞ց ենք կրճատել: Ես նաեւ ուզում եմ բարձրաձայնել մի խնդիր, որ ոչ այս, ոչ մյուս տարի չի լուծվելու. պետպատվերի ուղեգիրը ձեռքներին գնում, ընկնում են հիվանդանոցների դռնեդուռ, ոչ ոք նրանց չի վիրահատում, կամ էլ առաջարկում են հերթագրվել վիրահատության համար: Երբ հիվանդանոցներից հետաքրքրվում ենք՝ որն է պատճառը, ասում են, ասենք, պետպատվերով մեզ տվել են այսքան գումար, մենք արդեն սեպտեմբերին այդ գումարի շրջանակներում բոլոր ծառայությունները մատուցել, վերջացրել ենք ու դեռ մի բան էլ ավելին ենք արել: Ասում են՝ դե, կանցնենք ապահովագրության համակարգի: Իսկ մինչ այդ, մարդիկ ման են գալիս ծանոթ, պատգամավոր, որ այդ հարցը լուծի: Սա ուղղակի փակուղի է»: Ի պատասխան Վարդան Արամյանն ասաց, որ գույքի օտարումներից ստեղծված միջոցներից ստեղծվել են ֆինանսական աղբյուրներ, որոնցով ֆինանսավորելու են առողջապահության ոլորտը եւ նրա ծախսերը կկազմեն 84 մլրդ դրամ: