Ուղիղ. «Մանչեսթեր Յունայթեդ» – ԲԿՄԱ. Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից

 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մանչեսթր Յունայթեդ» – ԲԿՄԱ հանդիպումը ավարտվեց։ «Մանչեսթր Յունայթեդ»-ը 2:1 հաշվով հաղթեց մրցակցին։ 

—————————————–

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի այսօր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» – ԲԿՄԱ հանդիպմանը:

 

Անգլիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին չի ընդգրկել թիմի հայտացուցակում:

 

Հավելենք, որ հանդիպումը կարեւոր նշանակություն ունի կողմերի համար: «Մանչեսթեր Յունայթեդին» նվազագույնը հարկավոր է վաստակել մեկ միավոր, որպեսզի մտնի փլեյ-օֆֆ: ԲԿՄԱ-ին այս խաղում ձեռնտու է միմիայն խոշոր հաշվով հաղթանակը:

 

«Մանչեսթեր Յունայթեդ» – ԲԿՄԱ խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքեջում՝ ստորեւ: