Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիշվանաթան Անանդը չկարողացավ կոտրել Լեւոն Արոնյանի պաշտպանական գիծը

Սպորտ
a1aronyan-5.12.

Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:   Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Սպիտակներով հանդես եկող հնդիկ գրոսմայստերը հենց սկզբից փորձեց տիրել նախաձեռնությանը, սակայն մեր շախմատիստը շատ վստահ պաշտպանվեց, իսկ 31-րդ քայլից հետո մրցակցին ստիպեց հաշտություն կնքել:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը 4-րդ անընմեջ ոչ-ոքի խաղաց մրցաշարում եւ վաստակեց 2 միավոր: Նա, ինչպես նաեւ Վիշվանաթան Անանդը, այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մնացած չորս պարտիաները դեռ շարունակվում են:   Հաջորդ 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: