Ուղիղ. Անանդ – Արոնյան. Պայքար միավորի համար

Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ:

Շախմատիստները վերջին անգամ խաղատախտակի մոտ իրար դեմ նստել էին Սենտ Լուիսի արագ եւ կարճ շախմատի մրցաշարում: Այնտեղ Լեւոն Արոնյանը երկու անգամ հաղթել էր, իսկ մեկ պարտիա ավարտվել էր ոչ-ոքի:

Վիշվանաթան Անանդի եւ Լեւոն Արոնյանի հերթական պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Շախմատասերները պարտիայի ընթացկին կարող են հետեւել մեր կայքէջում: