Վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման «մաստեր պլանը» (տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձոր քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որը մշակվել է Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետների կողմից՝ առկա հայեցակարգի հիման վրա: «Մաստեր պլանն» իր մեջ ընդգրկում է քաղաքի գրավչությունն ու ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ վայրեր:

Զեկուցվել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատելու է քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, կանապատնման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև բրենդավորման ուղղությամբ: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքները, ամբողջականացնել Վանաձորի «մաստեր պլանը»՝ հստակ հաշվարկներով ու ներդրումային ծրագրերով, որոնք հնարավոր կլինի ներկայացնել ներդրողներին: