Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուրջ թանկացումներ են սպասվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
edmon

  «Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային նոր օրենսգիրքը, որի համաձայն, գիտեք, չի գործելու առանձին ակցիզային օրենսդրություն և ըստ էության նոր ակցիզային հարկեր են ավելանալու: Եթե նախկինում բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկը եղել է 25 հազար դրամ, ապա հունվարի մեկից դա լինելու է 40 հազար դրամ: Սեղմված գազի համար ներկայումս չկա ակցիզային հարկ, հունվարի մեկից լինելու է 25 հազար դրամ»,- իր ելույթն այսպես սկսեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: