Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաակաշվիլիին ձերբակալեցին, սակայն ակտիվիստները ազատեցին նրան (տեսանյութ)

Քաղաքականություն
saakashvili.jpg-1

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջանորդ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Ուկրաինայում ձերբակալվել է Գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների արդյունքում։ Կիևի իր տանը խուզարկության ընթացքում նա սպառնացել էր ցած նետվել 8-հարկանի շենքի տանիքից։ Ձերբակալումից հետո, նրան դուրս են բերել շենքից և բռնի ուժով նստեցրել միկրոավտոբուս, սակայն տեղափոխել չի հաջողվել, քանի որ շենքի մոտ են հավաքվել քաղաքական գործչի մեծ թվով կողմնակիցներ և խոչընդոտել են ձերբակալմանը։ Հավաքվածների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Մեծ թվով աջակիցների օգնությամբ Սահակաշվիլին դուրս է եկել ոստիկանական միկրոավտոբուսից, որից հետո նրանք միասին երգել են Ուկրաինայի հիմնը։ Սահակաշվիլուն Մեյդանով ուղեկցել են դեպի Գերագույն Ռադա: Նախկինում Վրաստանի նախագահ Սաակաշվիլին կասկածվում է հանցավոր կազմակերպությունների հետ համագործակցության մեջ։ Նրա փաստաբան Պավել Բոգոմազովը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին իբր մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, սակայն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել: Միխեիլ Սաակաշվիլին երկրի միգրացիոն ծառայության կողմից Ուկրաինայում մինչև դեկտեմբեր մնալու թույլտվություն ուներ։ Ավելի վաղ նա զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, դիմել էր քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, սակայն իշխանությունները հրաժարվել էին նրան փախստականի կարգավիճակ տալ։ Տեսանյութն՝ այստեղ