Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը լավ շանս է ստացել մասնակցելու ԲԿՄԱ-ի հետ խաղին

Սպորտ
a1mu-1

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչն այսօր բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը: Այդ մասին հայտնել է անգլիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Մենք խնդիր ունենք: Մատիչը վնասվածք է ստացել, իսկ ես, երբ ասում եմ, որ նա վնասվածք ունի, ուրեմն դա այդպես է: Ես չեմ կարող նրան ստիպել խաղալ, այդ իսկ պատճառով նա այժմ չի մարզվում: Մի քանի խաղացողներ եւս պետք է հանգստանան, քանի որ մասնակցել են վերջին շաբաթվա հանդիպումներին: Կարեւորն այն է, որ մեր մյուս ֆուտբոլիստները խաղալու հնարավորություն կստանան», - ասել է պորտուգալացի մասնագետը: Մանչեսթերում հրապարակվող M.E.N թերթի լրագրողներն ըստ իրենց ունեցած տեղեկությունների կազմել են «Մանչեսթեր Յունայթեդի» նախնական կազմը: Դրանում ընդգրկել է նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Հուսանք, որ թերթը չի սխալվում իր հաշվարկների մեջ, եւ մեր ֆուտբոլիստը կրկին կհայտնվի թիմի մերկնարկային կազմում:    a1+mu 2