Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Արսենալ» - «ՄանՅու» (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan-2.12.

  Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն մրցաշարային աղյուսակի վերջին մասուն գտնվող Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:   Այս պահին 5-րդ տեղում ընթացող լոնդոնցիներին ընդամենը 4 միավոր է բաժանում 2-րդ հորիզոնականում գտնվող մանչեսթերցիներից: Վերջիններին արդեն հավասարվել են «Չելսիի» ֆուտբոլիստները, որոնք այսօր սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել են «Նյուքասլին»: Ուստի հանդիպումը մեծ նշանակություն ունի կողմերի համար, որոնց օդի եւ ջրի նման հաղթանակ է պետք այդ խաղում:   Ելնելով այդ հանգամանգից, անգլիական լրատվամիջոցներին զարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կայացրած այն որոշումը, ըստ որի խաղին չեն հայտավորվել թիմի հարձակողական ոճի երկու խաղացողները՝ Զլատան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանը: Պորտուգալացի մասնագետն այդ կապակցությամբ ոչ մի մեկնաբանություն չի կատարել, այդ իսկ պատճառով ակումբի պաշտոնական կայքը նույնպես չի անդրադարձել այդ հարցին: Իսկ ահա լրատվամիջոցներն դա բացատրում են այն բանով, որ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է խորը պաշտպանողական մարտավարությամբ խաղալ «Արսենալի» դեմ, իսկ այդ դեպքում նրան, իրոք, պետք չեն հարձակման գծի շատ խաղացողներ:   Նշենք, որ «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսի ժամը 21:30-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: