Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք դեռ այբ-ն ենք ասել, այբից հետո շատ տառեր կան»՝ դոցենտը համաձայնագրի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hayastan-EM

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը վճռական քայլ էր «Առաջին անգամ բավական տեւական ժամանակամիջոց, հետո  կարծես Հայաստանը դառնում է գործուն քաղաքականության պետական դիվանագիտության ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ»,- ասում է  բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանը: Այնուամենայնիվ՝  նա    համաձայնագիրը   շատ զգուշավոր է համարում եւ հիշեցնում, այն չունի տնտեսական ուղղվածություն  «Ինչ- որ տեղ կիսատ- պռատ է, բայց ինչպես ասում են, լավ է մի քայլ կատարել, քան  կանգնած մնալ տեղում»:   Համաձայնագրի ստորագրումը առաջին քայլն է. երկար ճանապարհ կա դեպի բարեփումներ։ «Մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի շատ բանի, մենք դեռ այբ-ն ենք ասել, իսկ այբից հետո շատ տառեր կան»,- ավելացնում է Նարինե Դիլբարյանը:  Նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը բուռն քննարկման առարկա էր դարձել ռուսական  մամուլում երեք  օր առաջ ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանդիպման վայրը» թոք շոուում Հայաստանի եվրաինտեգրացումը բնորոշել էին որպես Ռուսաստանի հանդեպ անհավատարիմ կնոջ քայլ։ Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հորդորում է դրան ուշադրություն չդարձնել. «Կա պաշտոնական դիրքորոշումը Մոսկվայի եւ ինչքան ես եմ կռահում, Ռուսաստանը նախապես տվել է իր համաձայնությունը»:    Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը մի հիշեցում է անում՝  ԵՄ-ի հետ մեր կապերը ձեւավորման փուլում են։ Իսկ  Ռուսաստանի հետ հարաբերությունները, մասնավորապես տնտեսական եւ ռազմական ոլորտում վաղուղ խորացել են։