Գինու եւ կոնյակի շուկայում համաձայնագրի ստորագրումից հետո ոչինչ չի փոխվելու

 ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրումից հետո գինու եւ կոնյակի շուկայում ոչինչ չի փոխվելու:  Վստահեցնում է  է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը եւ  այս համաձայնագիրը   ավելի շատ համարում քաղաքական հարց. «Այստեղ շատ մեծ աշխարհաքաղաքական ենթատեքստեր կան, որոնց շրջանակներում  հնարավոր է շատ մեծ ներդրումներ լինեն, բայց գինեգործությունը այն ասպարեզը չէ, որտեղ մեծ ներդրումների մասին խոսք լինի՝  հատկապես եվրոպական:  Եվրոպացիները այստեղի գինեգործության մեջ ներդրում կատարում են այնքանով, որքանով որ բխում է իրենց շահերից՝ ֆրանսիական, գերմանական շահեր»,- ասում է  Գինեգործների միության նախագահը։

 Նա հիշեցնում է՝ մինչեւ ԵԱՏՄ մտնելը մեր հիմնական շուկան Ռուսաստանն էր եւ ԱՊՀ այլ երկրները. ոչինչ չի փոխվել:  Չնայած ԵԱՏՄ մտնելուց հետո, որոշ բնագավառներին վնաս է հասցվել՝ օրինակ խցան կամ շիշ ներկրողներին, սակայն այս դեպքում էլ  ավելացված գումարը փոխհատուցվում է  լրացուցիչ արտոնություններով:

 Ի դեպ, այս տարի կոնյակի եւ գինու արտահանման 30 տոկոս աճ կա:  93 տոկոսը արտահանվում է  ԵԱՏՄ շուկա: