Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղոլորտում գործող կազմակերպությունները կունենան միասնական կայքէջ

Պաշտոնական
unnamed38

ՀՀ գյուղատնտեսության նախաարարության նախաձեռնությամբ՝ «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտում աշխատող դոնոր կազմակերպությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ծրագրերի փոխանակման հարթակի ստեղծման աշխատանքները: Ծրագիրը նախատեսում է էլեկտրոնային հարթակի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր կազամակերպություն կներբեռնի զարգացման ծրագրերը, կատարված աշխատանքները և արդյունքները: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմիանը, ինչպես նաև ոլորտում օժանդակություն տրամադրող միջազգային զարգացման և միջազգային ֆինանսական կազմակերպություններ: Արմեն Հարությունյանի խոսքով` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ENPARD ծրագրի մեկնարկի ժամանակ առաջարկել է ստեղծել դոնորների համակարգման մեխանիզմ՝ զարգացման-համագործակցության հարթակ, ինչը կբարձրացնի ծրագրերի թափանցիկությունը, կնվազեցնի կրկնությունները, կնպաստի կառավարության կողմից սահմանված նպատակների համապատասխանելիությանը, կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև հնարավորություն կտա ֆինանսական օժանդակությունն առավել նպատակային օգտագործել: «Մենք ստեղծում ենք կայք, որտեղ յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն՝ դոնոր և իրականացնող, տեղեկատվություն է տրամադրելու ծրագրերի աշխարհագրության, հիմնական ուղղությունների և արդյունքների վերաբերյալ»,- նշել է փոխնախարարը: Այս կայքում կզետեղվեն նաև բոլոր վերոնշյալ կազմակերպությունների հրապարակումները: Կայքը նախատեսվում է գործարկել 2018 թվականի սկզբին: ENPARD ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին նշել է, որ կայքի միջոցով միջազգային կազմակերպությունները կարող են գտնել համագործակցության եզրեր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին