Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի հրահանգով հուշարձանները մաքրվում են խոտածածկույթից (տեսանյութ)

Հասարակություն
xot1

Ինչպես հայտնի է ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոյեմբերի 13-ին այցելել էր Սանահինի վանական համալիր և նկատելով եկեղեցու տանիքին և պատերին աճած խոտը բարկացել էր, ասելով, որ դա խայտառակություն է և հանձնարարել էր դրանք քաղհանել: «Լավ, ես մի բան չեմ հասկանում, էստեղ սպասարկող մարդիկ չեն կարո՞ղ բարձրանալ, էդ խոտերը պոկել, որ չաճի և ծառ չդառնա, դժվա՞ր է, լավ ես չեմ հասկանում, ծառա դառել, պոկել վրայից, քարից հանել, որ արմատը չխորանա»,- ասել էր նա: Նախարարի հանձնարարականով հուշարձանների տանիքներն ու պատերը բուսածածկից մաքրելու գործին են լծվել կամավորները՝ մի շարք մարզերում, այդ թվում նաև Սյունիքի մարզում։ ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ Արամ Դավթյանի գլխավորությամբ աշխատակիցներն արդեն մաքրել են  Անտառաշատ համայնքի Սուրբ Հռիփսիմե, Գետաթաղ համայնքի Սուրբ Աստվածածին,  Հալիձոր համայնքի 17-րդ դարի մատուռի, Տաթև համայնքի Տաթևի մեծ անապատ վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Շրվենանց համայնքի 19-րդ դարի երկու եկեղեցիների տանիքներն  ու պատերը։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում մարզային ծառայության աշխատակիցները կշարունակեն ավելորդ բուսածածկից մաքրել տարածաշրջանի մյուս հուշարձանների պատերն ու տանիքները։ xot ՊՈԱԿ-ի տնօրենի  2017 թ. նոյեմբերի 20-ի` եկեղեցիների, մատուռների, վանական համալիրների պատերին, տանիքներին և գմբեթներին աճած բուսածածկույթը հեռացնելու, մաքրելու  վերաբերյալ  հանձնարարականը կատարել է նաև ՊՄՊ Երևանի մարզային ծառայությունը: Մասնավորապես` մարզային ծառայության աշխատակիցները մաքրել են Ավան համայնքում հաշվառված 17-19 –րդ դարերի Սբ. Աստվածածին (Ավանի ծխական ) և  5-6-րդ դարերի Սբ.  Հովհաննես խոնարհված եկեղեցիների պատերին  աճած և  չորացած բարձր խոտածածկը,  բարեկարգել  են հուշարձանների տարածքները: