Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է

Պաշտոնական
Karavarutyun

Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։ Հիշեցնենք, Վրաստանի վարչապետի Հայաստան պետք է այցելեր վաղը։ Այցի շրջանակներում նախատեսված էին նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: Կառավարությունում Հայաստանի և Վրաստանի վարչապետների բանակցություննրի ավարտին նախատեսված էին Կարեն Կարապետյանի ու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք պետք է մատուցեր  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: