Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի բացառվում, որ ՌԴ-ն Հայաստանի դեմ քայլերում օգտագործի իր երկրի հայերին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg-petrosyan

«Ծառուկյան դաշինքից» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն, անդրադառնալով Ռուսաստանի խանդին՝ կապված ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ, ակնարկում է, որ Հայաստանը չէ ռուսներին դավաճանել, եթե վերջիններն իրենց հիշողությունը լարեն՝ հակառակ պատկերը կգտնեն: Բացի դրանից, ռուսները պետք է բարի լինեն՝ հարգելու ինքնիշխան Հայաստանի կայացրած որոշումը. «Ինքնիշխանության քաղաքականության գաղափարն ու՞ր մնաց, երբ որ մենք պետք է արտաքին քաղաքականության վեկտորները պայմանավորենք ինչ-որ հյուսիսային կողմերից եկող քամիներով կամ կարծիքներով»: Սակայն հակահայկական աղմուկը ծառուկյանական պատգամավորը բնորոշում է որպես իրենց կարծիքի ազատ արտահայտություն, հարցն այն է, թե այդ կարծիքը որքանով է բարոյական. «Մենք պետք է ուսումնասիրենք այդ կարծիքները, ականջալուր լինենք, բայց չպետք է էդ կարծիքներով պայմանավորենք մեր հետագա գործողությունները»: Ըստ Գեւորգ Պետրոսյանի, մեր արտգործնախարարությունը պետք է արձագանքի ռուսական լրատվամիջոցներով բարձրացված հակահայկական աղմուկին. «Սա փողոցային մակարդակի խուժանի արտահայտություններ չեն, որ մենք դրանք չկարեւորենք, հեգնենք»: Գեւորգ Պետրոսյանը չի բացառում, որ ռուսները Հայաստանի դեմ քայլերում կարող են օգտագործել նաեւ իրենց երկրում ապրող հայերին: Այլ հարց, եթե իրենք որոշեն սահմանափակել օտարերկրացիների իրավունքը Ռուսաստանում. «Բայց դա կապել մի երկրի ինքնիշխանությունից բխող դիրքորոշման հետ եւ փորձել... ես կարծեմ սա է ամենամեծ անբարոյականությունը»: Պետրոսյանն ուզում է լիահույս լինել, որ հակահայկական այդ դիրքորոշումները կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական շրջանակների հետ. «Եթե այդ այդպես չէ, ապա ամեն ինչ ավելի վատ է, քան կարելի է կարծել»: